«Դասական քաղաքական հետապնդում է». Փաստաբանը՝ Արմեն Աշոտյանին վերագրվող մեղադրանքի մասին
- Jun 5
- 1 min read

«Այս գործին ես շատ վաղուց եմ ծանոթ, այն դեռ 2019 թվականից է, և յոթ տարի շարունակ, չգիտես ինչու, ոչ ոք այստեղ հանցագործություն չէր տեսնում։ Հիմա մեկ օրում տեսան»,-լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ խոսելով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին վերագրվող մեղադրանքի և նրան կալանավորելու միջնորդության մասին։
«Պարզապես ծիծաղելի է. եթե մեղադրանքի որոշման մեջ նկարագրվածը ճիշտ է, ապա դրա համար պետք է մեդալ տալ, ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկել։ Մարդը լուծել է շատ կարևոր խնդիր, ոչ մի կոպեկ չի ստացել, ոչ մի անձնական շահ չի հետապնդել։ Եթե ինչ-որ գործարքներ էլ եղել են, գումարներն ամբողջությամբ փոխանցվել են պետական բյուջե։ Եթե այս պայմաններում հանցանք են տեսնում, ապա սա արդեն անեկդոտ է հիշեցնում»,-ասաց Աթանեսյանը։
Փաստաբանի խոսքով՝ սա դասական քաղաքական հետապնդում է.
«Արմեն Աշոտյանն անմեղ է»։




















