Վերաբացվել է դեպի «Ամբերդ» տանող ճանապարհը․ հնավայրը կրկին ընդունում է այցելուների
- 2 hours ago
- 1 min read

Երկարատև դադարից հետո դեպի «Ամբերդ» պատմամշակութային հնավայր տանող ճանապարհն արդեն անցանելի է, հայտնում են Զբոսաշրջության կոմիտեից։
Հունիսի 2-ից հնավայրը կրկին պատրաստ է ընդունել այցելուներին հետևյալ գրաֆիկով՝
երեքշաբթի–կիրակի՝ 10։00–20։00-ն,
երկուշաբթի՝ 10։00–19։00-ն:
Հայաստանի միջնադարյան ճարտարապետության բացառիկ նմուշներից մեկը՝ Ամբերդը, շարունակում է մնալ երկրի ամենապահանջված զբոսաշրջային ուղղություններից՝ ամեն տարի հյուրընկալելով միջինը 25-30 հազար այցելուի։




















