«Միասնության թևերը» և «Շանթ դաշինքը» հայտարարում են համագործակցության մասին
- Ani

- 3 hours ago
- 1 min read

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը եւ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարում են համագործակցության մասին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնությունը:
«Մենք կարեւոր ենք համարում ջանքերի ու կարողությունների միավորումը` հաշվի առնելով երկրի առջեւ ծառացած մարտահրավերների լրջությունը եւ ազգային միասնության անհրաժեշտությունը, նպատակ ունենալով ձեւավորել նոր որակի քաղաքական համագործակցություն։
Համագործակցության հիմքում դրված են երկրի ներքին եւ արտաքին խնդիրների վերաբերյալ ընդհանուր մտահոգությունները, ինչպես նաեւ զարգացման սկզբունքների շուրջ մոտեցումների ընդհանրությունը եւ, որ ամենակարեւորն է, ուժերը համատեղելու եւ միասնաբար հանդես գալու հրամայականը»:




















