top of page

Պուտինն ու Լուկաշենկոն խոսել են Հայաստանի մասին

  • 12 hours ago
  • 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ԵԱՏՄ առաջնորդների հանդիպման շրջանակում հակիրճ մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հայտնել է Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։


«Նրանք երեկ հենց հանդիպման շրջանակում մի քանի անգամ զրուցել են։ Հայաստանի վերաբերյալ մտքերի հակիրճ փոխանակում եղել է, բայց նման բովանդակային խոսակցություն չի եղել, պարզապես ժամանակ չի եղել», - ասել է Պեսկովը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինի և Լուկաշենկոյի զրույցներում բարձրացվել է Հայաստանի թեման։


«Բայց միևնույն ժամանակ, ոչ պաշտոնական ճաշի ժամանակ նրանք հնարավորություն են ունեցել բոլորով միասին շատ լավ զրուցել, բավականին երկար շփում է եղել», - հավելել է նա։

1/2716
bottom of page