top of page

Դու գործընկեր չես, այլ բեռ ես. Ռոբերտ Քոչարյան

  • 8 hours ago
  • 1 min read

Եթե չունես ուժեղ առաջնորդ ու բանակ, դու գործընկեր չես, այլ բեռ ես: Այս մասին հայտնել է Ռոբերտ Քոչարյանը:



«Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Երևանի Էրեբունի վարչական շրջանում նախընտրական հանդիպման ժամանակ ներկայացրել է պետության անվտանգության և երկարատև խաղաղության սեփական բանաձևը։



Ըստ նրա, երկրի պաշտպանողունակությունը հենվում է երեք անկյունաքարային բաղադրիչների վրա, որոնք այսօր գործող վարչակազմի կողմից հետևողականորեն կազմաքանդվում են։ Դրանք են՝ մարտունակ բանակ, ուժեղ առաջնորդ և հզոր դաշնակից։



Նա համոզված է, որ գործող իշխանությունները նպատակաուղղված փչացնում են հարաբերությունները Հայաստանի ռազմավարական գործընկերների հետ։ Քոչարյանը կարծում է՝ սա արվում է հանրությանը կանխամտածված հուսահատության հասցնելու համար։

1/2707
bottom of page