Դիմել ենք ՌԴ-ին, որ թղթեր ներկայացնի, կապացուցենք, որ ես միայն ՀՀ քաղաքացի եմ, գրազ եմ գալիս, երբեք այլ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել․ Նարեկ Կարապետյան
- 45 minutes ago
- 1 min read

Դիմել ենք ՌԴ-ին, որ թղթեր ներկայացնի, կապացուցենք, որ ես միայն ՀՀ քաղաքացի եմ։ Լրագրողների հետ զրույցում ասել է Նարեկ Կարապետյանը։
«Գրազ եմ գալիս, երբեք այլ երկրի քաղաքացիություն չեմ ունեցել։ Ընկերության բաժնետեր կարող եմ լինել, բայց կարող եք վստահ լինել, որ երբեք բացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից չեմ ունեցել ոչ մի երկրի քաղաքացիություն»,- նշել է նա։
Կարապետյանի խոսքով, հայցեր են ներկայացրել․
«Մինչև երեկո կհրապարակենք, կարծում եմ՝ 7-8 հոգի կունենան հայցեր, իհարկե մեր այն քաղաքացիները, որոնք պաշտոնյա չեն, չենք ուզում իրենց դեմ ներկայացնենք, մարդկանց ֆինանսական խնդիրներ չպատճառենք, իրենք մոլորության մեջ են, բայց ՔՊ-ական պաշտոնյաները մի քիչ ծախսվելու են»,- ասել է նա։




















