top of page

«Ժողովուրդ». Փոխնախարարը՝ բլոգեր, նախարարությունը՝ հետեւորդ

  • Writer: Ani
    Ani
  • 11h
  • 1 min read

ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրի առանցքային խոստումներից մեկը՝ համընդհանուր առողջապահական ապահովագրությունը, կարծես մնացել է սոսկ խոստում։ Ծրագիրը համակարգող փոխնախարար Լենա Նանուշյանի օրոք այն փաստացի չշարժվեց տեղից, իսկ վերջին շրջանում թեման ամբողջությամբ անցել է նախարար Անահիտ Ավանեսյանի վերահսկողության տակ։

Նախարարը հիմա է մամուլի ասուլիսներով փորձում բացատրել, թե երբ կգործի ապահովագրական համակարգը, ինչպես, ծախսերի ինչ ծածկողականությամբ եւ այլն: Իսկ փոխնախարար Նանուշյանը զբաղված է ակտիվ բլոգերությամբ ու սոցցանցային «սրտիկներով»։ Նախարարության աշխատակիցներն անգամ հումորով միմյանց են ուղարկում նրա տեսանյութերը՝ «առողջապահությունը story-ներով» մեկնաբանությամբ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page