«Հաղորդում հանցագործության մասին»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
- 13 minutes ago
- 2 min read

«Ադեկվատ» միաբանության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաղորդում հանցագործության մասին.
Շենգավիթցի Արտակին ձերբակալել են «Ատելության խոսքի» համար, քանի որ վերջինս Նիկոլին անվանել էր «թռած», իսկ Նիկոլը իրոք «թռել» էր Մարտի 1-ին, և «ստուկաչ», իսկ Նիկոլը բազում ու բազմաթիվ ստուկաչություններ է արել:
Առիթից օգտվելով՝ չեմ կարող չպատմել Նիկոլին բնորոշող ամենացցուն ստուկաչության դրվագներից մեկը: Ըստ օդում կախված լուրերի՝ սա որ նստած ա լինում, կլյուչնիկից հեռախոս ա ուզում, բա թե զանգեմ տնեցիքիս հետ խոսամ, կլյուչնիկի մեխկը գալիս ա՝ հեռախոս ա տալիս: Նիկոլս զանգում ա Աննային, ով իր բացակայության ժամանակ Հայակական ժամանակն էր տիրություն անում ու հրահանգում, որ ՀԺում հոդված գրվի, որ իրենց գաղութում ոչ կանոնադրական հարաբերություններ են ծաղկում ու կլյուչնիկները կալանավորներին հեռախոս են տալիս: Հետո ահագին պռոբլեմներ ա ունենում Նիկոլին հեռախոս տված կլյուչնիկը...
Ասածս ի՞նչ ա. եթե «թռած» ու «ստուկաչ» բառերը հիմք են «Ատելության խոսք»-ի հոդվածով մարդ կալանավորելու համար, ապա ինչո՞ւ նույն հոդվածով Նիկոլին կալանավորելու հիմք չեն «համբալ» բառը, որով նա երեկվանից դիմում է Քոչարյանին և «թռածներ/փախածներ» բառը, որով նա պարբերաբար ու ընդհանրական բնութագրում է արցախցիներին, այդ թվում՝ մետրոյի հայտնի լեզվակռվի ժամանակ:
Ես հասկանում եմ, որ խորհրդարանական ընդդիմությունը շա՜տ կարևոր հարցերով է զբաղված, բայց քանի Նիկոլն իրա ձեռով իրավական նախադեպ ա տվել ձեզ, կլինի՞ մի պահ պրեմիա-կամանդիռովկա թմբիրից դուրս գաք ու իրար գաք: Օրինակ, ինչո՞ւ լրագրողներով ու ձեր հեռախոսի ուղիղ եթերները գրկած դեռ չեք գնացել քաղմաս, ՆԳՆ և այլ պատկան մարնիններ ու հաղորդում չեք ներկայացրել Նիկոլի դեմ: Հա, գիտեմ, որ բան չեն անելու, բայց կլինի՞ էդ բան չանելն ու երկակի ստանդարտների կիրառումը տեսախցիկների վրա ֆիքսվի: Հեչ որ չէ, վաղն այդ փաստը կարող է օգնել Արտակին, ով ձերբակալված է:
Ի դեպ, մամուլի հաղորդագրություններն ու հրապարակային հայտարարություններն էլ են համարվում հաղորդում հանցագործության մասին, այնպես որ, ընդունեք գրածս որպես հաղորդում հանցագործության մասին. իմ կարծիքով, քաղաքացի Նիկոլ Փաշինյանը բազմակի դրվագներով թույլ է տվել հրապարակային հայտարարություններ և արտահայտություններ, որոնք «Ատելության խոսք» են, իսկ Արցախի հայության մասին նրա հայտարարություններն առերևույթ հիմք են «Ներազգային թշնամանքի հրահրման» մասին քրեական հոդվածով վարույթ սկսելու համար: Արտակի նախադեպն ի նկատի ունենալով, Նիկոլին պետք է կալանավորել արդեն այսօր՝ հաշվի առնելով վերջինիս հանրային վտանգավորության աստիճանն ու գործի քննության վրա ազդելու հնարավորությունները»:




















