top of page

Սպերցյանը բացահայտել է, թե ում է երկրպագելու ՊՍԺ-«Արսենալ» խաղում

  • 22 minutes ago
  • 1 min read

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է նախկին թիմակից Մատվեյ Սաֆոնովի՝ «ՊՍԺ»-ի կազմում ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը։

«Պատասխան խաղը տղաների հետ դիտում էինք բազայում։ Մենք ուրախ ենք նրա համար։ Երբ ֆուտբոլ ես նայում, պարզապես չես հավատում՝ դա մեր Մոտյան է։ Եզրափակչի հանդիպմանը ես երկրպագելու եմ ՊՍԺ-ին»,- հայ կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է «Матч ТВ»-ն։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան խաղում փարիզյան գրանդն արտագնա խաղում 1-1 հաշվով ոչ-ոքի է խաղացել Մյունխենի «Բավարիայի» հետ։ Դիմակայության առաջին հանդիպումում Լուիս Էնրիկեի գլխավորած թիմը գերմանական ակումբին պարտության էին մատնել 5-4 հաշվով։

Եվրագավաթային մրցաշարի գլխավոր եզրափակչի շրջանակում ՊՍԺ-ն կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետ։ Վճռորոշ հանդիպումը կկայանա մայիսի 30-ին՝ Բուդապեշտում։

1/2682
bottom of page