Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ, օրենքի դիկտատուրայի ուժով կառուցելու ենք Արևային Հայաստան․ ԴՕԿ կուսակցության գլխավոր շտաբի պետ
- 1 hour ago
- 1 min read

Երկուշաբթի օրվանից դուք փուլ առ փուլ կծանոթանաք այն ռազմավարական և ծրագրային դրույթներին, որոնք Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ կյանքի են կոչվելու ընտրություններից հետո՝ կառուցելու համար Արևային Հայաստան։ Այս մասին գրել է ԴՕԿ կուսակցության գլխավոր շտաբի պետ, փաստաբան Լևոն Բաղդասարյանը։
«Հայաստան, որտեղ օրենքը լինելու է ոչ թե իշխանավորի մահակ, այլ՝ քաղաքացու վահան։
Հայաստան, որտեղ աշխատող մարդը այլևս չի նվաստացվելու, թոշակառուն չի գոյատևելու ողորմությամբ, գյուղացին չի լքելու իր հողը, զինվորը չի լինելու մոռացված, իսկ պետությունը ծնկաչոք չի կանգնելու օտարի առաջ։
Տասնամյակներով ձեզ կերակրել են խոստումներով, թալանել են ձեր աշխատանքը, խլել են ձեր արժանապատվությունը, ստիպել են հավատալ, թե ուժեղ պետություն կառուցել հնարավոր չէ։
Բայց գալիս է ժամանակը, երբ ժողովուրդը դադարում է պարզապես սպասել և սկսում է կառուցել։
Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ, օրենքի դիկտատուրայի ուժով կառուցելու ենք Արևային Հայաստանը»,-գրել է նա։




















