top of page

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարում է դրամահավաք՝ նախընտրական քարոզարշավին աջակցելու համար

  • 2 days ago
  • 1 min read


«Միասնության թևեր» կուսակցությունը նախըտրական քարոզչությանն օժանդակելու համար դրամահավաք է հայտարարել։

«Դուք նույնպե՞ս ցանկանում եք ապրել ԱՐԴԱՐ Հայաստանում, որտեղ․

խաղաղության համար հաստատված են իրական երաշխիքներ,

օրենքի առաջ բոլորը հավասար են,

աշխատող մարդն իսկապես պաշտպանված է, գյուղացու չարչարանքը՝ գնահատված, իսկ ծերությունը` ապահով,

ազգային արժանապատվությունը և հպարտությունը վերականգնված են, ուրեմն, եկեք, իրար թև ու թիկունք լինենք, միմյանց սատար կանգնենք այդ նպատակներին հասնելու համար։

Մենք ասում ենք՝ հակադրության դարաշրջանն ավարտված է։ Եկել է արարելու ժամանակը։ Արդարությունը գալիս է։

«Միասնության թևեր» կուսակցությունը հայտարարում է դրամահավաք։

Ձեր հանգանակությունները կարող եք փոխանցել «Միասնության թևերը» կուսակցության ստորև նշված հաշվեհամարին, որտեղ հավաքագրված միջոցները կուղղվեն բացառապես նախընտրական քարոզարշավի կազմակերպմանը։

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» կուսակցություն,

Արարատբանկ ԲԲԸ,

Հաշվի համար ՝ 1510035781857800

ՀՎՀՀ՝ 05547558

Նպատակ դաշտում նշել՝ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Կուսակցությանը նվիրատվություն կարող են անել բացառապես ՀՀ քաղաքացիները, իսկ նվիրատվության առավելագույն չափը մեկ տարվա ընթացքում չի կարող գերազանցել 10 միլիոն ՀՀ դրամը»,-նշված է կուսակցության հաղորդագրության մեջ։

1/2676
bottom of page