top of page

Հայաստանն Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն. Սամվել Կարապետյան

  • May 2
  • 1 min read

«Ի՞նչ կփոխեք արտաքին քաղաքականության մեջ, երբ լինեք Հայաստանի Հանրապետության վարչապետ» հարցին «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը պատասխանել է.

«Հայաստանն Ադրբեջանի գործիքից դարձնելու ենք տարածաշրջանային գործոն, քանի որ հիմա բոլոր որոշումները Հայաստանի մասին կայացվում են Ադրբեջանում։ Փաշինյանն ամեն ինչ արեց, որ թշնամացնի հարաբերությունները մեր հիմնական դաշնակիցների հետ, դա մենք շատ արագ պետք է վերականգնենք։ Պետք է բարեկամական հարաբերություններ ունենանք Ամերիկայի Միացյալ Նահանգների, Անգլիայի, Ֆրանսիայի, Չինաստանի հետ, ինչպես նաև մեր բարեկամ Ռուսաստանի հետ»։

Կարապետյանն ասել է, թե միայն այդպես Հայաստանը կարող է լուրջ երաշխավորություններ ապահովել գերտերություններից։ 

1/2695
bottom of page