top of page

Իսրայելը թույլ չի տա այնպիսի իրավիճակ, երբ հրադադարը զուգորդվի հրետшկnծության հետ․ Կաց

  • 5 days ago
  • 1 min read

«Հեզբոլլահի» առաջնորդ Նաիմ Քասեմը «կրակի հետ է խաղում», այս մասին հայտարարել է Իսրայելի Պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

Կացը Լիբանանում ՄԱԿ-ի դեսպան Ժանին Հեննիս-Պլասշերտի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը «կրակի հետ է խաղում», մինչդեռ Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը «վտանգի տակ է դնում երկրի ապագան»։

Նա հայտարարել է, որ Իսրայելը թույլ չի տա այնպիսի իրավիճակ, երբ հրադադարը զուգորդվի հրետակոծության հետ։

«Չի լինի իրականություն, երբ հրադադարը ուժի մեջ լինի, քանի դեռ մեր ուժերը և Գալիլեայի բնակավայրերը շարունակում են հրետակոծվել»,-նշել է նա։

Կացը զգուշացրել է հետևանքների մասին. «Նայիմ Քասեմը կրակի հետ է խաղում, և այս կրակը կուլ կտա «Հեզբոլլահին» և ամբողջ Լիբանանը։ Եթե Լիբանանի կառավարությունը շարունակի պաշտպանել «Հեզբոլլահին», Լիբանանի մայրիները կխորտակվեն կրակի մեջ»,-ասել է նա։

1/2668
bottom of page