top of page

Ավետ Ավետիսյան փողոցում անձրևատար համակարգ կկառուցվի

  • Apr 27
  • 1 min read

Երևանում շարունակում ենք փողոցների հիմնանորոգման աշխատանքները՝ երթևեկությունը երևանցիների համար ավելի անվտանգ և հարմարավետ կազմակերպելու նպատակով, ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ տիգրան Ավինյանը։

«Արաբկիր վարչական շրջանի Ավետ Ավետիսյան փողոցում Խորրհրդային միության տարիներին կառուցված հին խրամուղիների պատճառով առաջացել էր փլուզման վտանգ: Նախագծի շրջանակում կլուծվի տարիներ շարունակ ձգձգված խնդիրը:

Ծրագրի շրջանակում ամբողջությամբ փոխվում են առկա ենթակառուցվածքները:

Կառուցվում է նաև անձրևատար համակարգ, որը երբեք չի եղել»,-գրել է Ավինյանը։

1/2685
bottom of page