Սպասվում է կարճատև անձրև․ օդի ջերմաստիճանը կնվազի
- Ani

- 5 hours ago
- 1 min read

Երևանում հոկտեմբերի 26-ի և 29-ի ցերեկը սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-28-ին և 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Մարզերում հոկտեմբերի 26-ի և 29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-28-ին և 30-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին արևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 27-28-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։




















