«Ապագան» կրկին հետապնդում է Գեղարքունիքի գյուղական ամբուլատորիաներին
- 2 hours ago
- 1 min read

«Ապագան» կրկին հետապնդում է Գեղարքունիքի մարզի գյուղական ամբուլատորիաներին, այս մասին ահազանգում է «Բժշկի ձայն» նախաձեռնող խմբի անդամ, «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը։
«2024 թվականին չիրականացված ծրագիրը (ժամանակին կանգնեցվեց նաև հանրային ճնշման և մեր պայքարի արդյունքում) այսօր նորից է վերադարձել է նույն տրամաբանությամբ, նույն վտանգներով։
e-draft համակարգում շրջանառվում է նախագիծ, ըստ որի՝
30 գյուղական ամբուլատորիաներից պետք է մնա ընդամենը 9-ը։
Հիմնավորումը՝ պարզ ու ցնցող․ «Կառավարման, վերահսկողության, դեղորայքի ապահովման և որակյալ ծառայությունների կազմակերպման խնդիրներ կան»։
Թարգմանեմ պարզ լեզվով՝ չենք կարողանում կառավարել, ուրեմն փակենք։
Սա առողջապահական բարեփոխում չէ, սա համակարգի ձախողման օրինականացում է։
Իսկ հետևանքը. հետևանքը կրելու է գյուղացին։
Սա «ապագա» չէ, սա կենտրոնացման անվան տակ գյուղական առողջապահության փլուզում է։
Հ․Գ․ Չեք կարողանում կառավարել, քանդում եք. սա է ձեր «Ապագան»»,- նշել է Պողոսյանը։




















