top of page

Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում միասնական ժամերգություն կկատարվի

  • 2 hours ago
  • 1 min read

Արագածոտնի թեմը հրավիրում է բոլոր հավատացյալներին Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ միասնական ժամերգության.

«Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ մարտի 27-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Առաջնորդանիստ Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում կկատարվի հերթական միասնական ժամերգությունը:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու հանիրավի անազատության մեջ գտնվող մեր հոգևոր հայրերի, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու և հոգևոր դասի անսասանության, հայրենիքի բարօր ընթացքի ու ամենքի համար»։


1/2605
bottom of page