top of page

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «Toyota»-ն և «Opel»-ը. կա 3 տուժած

  • 3 hours ago
  • 1 min read

Այսօր՝ մարտի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Լճաշեն բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 3 հոգի տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենանների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։



Ֆոտոլրագրողը հայտնում է, ու բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կիսակողաշրջված վիճակում հայտնվել փոսում։

1/2603
bottom of page