top of page

Թաղապետարաններն ու քաղաքապետարանը հարկատուների հաշվին բոուլինգ կխաղան

  • 8 hours ago
  • 1 min read

Հարկատուների հաշվին բոուլինգի առաջնություն է կազմակերպվբել 12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի ու Երևանի քաղաքապետարանի միջև։ «Փաստինֆո»-ն տեղեկացել է, որ այդ նպատակով ծախսվել է 3 միլիոն 398 հազար 328 դրամ։ 

Քաղաքապետարանը պայմանագիրը կնքել է «Սփորթ սերվիս» ՍՊ ընկերության հետ, որն, ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, հիմնադրվել է 2024 թվականի փետրվարի 22-ին, իսկ տնօրենը Վլաս Դոխոլյանն է։ ՍՊ ընկերությունը հանդես է գալիս պետական գնումների մրցույթներում, մասնավորապես՝ բասկետբոլի լիգաների և մարզական միջոցառումների կազմակերպման ոլորտում։

12 վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի միջև անցկացվող բոուլինգի մրցաշարի ժամանակ 80 մասնակիցներին պետք է տրամադրվեն խաղային մարզակոշիկներ և հիգիենայի պարագաներ, ապահովեն հյուրասիրություն յուրաքանչյուր փուլի ավարտին. յուրաքանչյուր մասնակցին հասնելու է 2 կտոր պիցցա, հավի 2 նագեթ, ֆրի, գազավորված ըմպելիք, ջուր, թեյ և սուրճ։

1/2601
bottom of page