Իրանը պատրաստ է պաշտպանվել որքան պետք լինի, երբեք չենք խնդրել հրադադար և բանակցություններ․ Արաղչի
- 1 hour ago
- 1 min read

Իրանը պատրաստ է պաշտպանվել որքան պետք լինի և կրակի դադարեցման ու բանակցությունների մասին չի խնդրում, հայտարարել է Իրանի արտգործնախարար Արաղչին։
«Մենք երբեք չենք խնդրել հրադադար, և մենք նույնիսկ չենք խնդրել բանակցություններ։ Մենք պատրաստ ենք պաշտպանվել այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- ասել է նա CBS-ին տված հարցազրույցում։
Նա նաև կոչ է արել ԱՄՆ-ին հասկանալ, որ Իսլամական Հանրապետության վրա հարձակումը հաղթանակի չի հանգեցնի։




















