top of page

Նոր ակցիա` Երևան Մոլում՝ մարտի 8-ին ընդառաջ․ Idram&IDBank

  • 2 hours ago
  • 1 min read

Գարունը եկավ՝ իր հետ բերելով տարվա ամենաջերմ ու սպասված՝ կանանց միամսյակը։ Այս օրերին քաղաքը լցվում է ծաղիկներով, գեղեցիկ նվերներով ու ժպիտներով, իսկ գնումները դառնում են տոնական պատրաստությունների անբաժան մասը։ Շատերի համար սա հերթական առիթն է ուրախացնելու սիրելի կանանց և պարզապես ստեղծելու փոքրիկ, բայց հիշվող պահեր նրանց համար։

Իսկ մենք բերել ենք նոր առաջարկ, որ գարնանային տոների գնումները նվերներ բերեն նաև ձեզ։

2026թ․ մարտի 6-ին, 7-ին և 8-ին Երևան Մոլի վաճառակետերում կատարելով QR վճարումներ Idram&IDBank հավելվածով՝ հնարավորություն կստանաք շահելու idplus-ի նվեր-քարտեր։

Մասնակցության պայմաններն են՝ 

  • մարտի 6-ին, 7-ին կամ 8-ին Երևան Մոլի վաճառակետերում կատարել միանվագ 10․000 դրամ և ավելի առնվազն 3 QR վճարում Idram&IDBank հավելվածով,

  • մոտեցնել վճարումը հաստատող անդորրագրերը Idram&IDBank-ի ինֆորմացիոն տաղավար,

  • թափանցիկ տուփից պատահականության սկզբունքով հանել թերթիկ և շահել 3․000 - 30․000 դրամին համարժեք idplus-ի նվեր-քարտերից մեկը։

Առաջարկից կարելի է օգտվել միայն մեկ անգամ։

Ակցիայի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

bottom of page