top of page

Եկեղեցականաց դասը վերջին հրաժեշտի խոնարհումն է բերել հանգուցյալ Տաթև Սրբազանին

  • 2 hours ago
  • 1 min read

Փետրվարի 24-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության երիցագույն միաբաններից Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի հուղարկավորության արարողությունը:

Առավոտյան Սուրբ Գայանե վանքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ: Պատարագիչն էր Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբան Գերաշնորհ Տ․ Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը։

Սրբազան արարողության ընթացքում բարեհիշատակ Տ. Տաթև արքեպիսկոպոս Սարգիսյանի աճյունը դրվեց Սուրբ Խորանի առջև և կատարվեց Սրբազան Հոր վերջին օծման կարգը: Սրբալույս մյուռոնով օծվեցին Տաթև արքեպիսկոպոսի ճակատը և աջ ձեռքը: Այնուհետև եկեղեցականաց դասը, բարձրանալով Սուրբ Խորան, իր վերջին հրաժեշտի խոնարհումը բերեց հանգուցյալ Տաթև Սրբազանին։

Շահան արքեպիսկոպոսն իր դամբանական խոսքում անդրադարձավ հանգուցյալ Սրբազանի կյանքին և գործունեությանը։

Սուրբ Պատարագի ավարտին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը կատարվեց ննջեցյալ Սրբազան Հոր թաղման կարգը:

1/2561
bottom of page