top of page

Ես պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա․ «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը հայտարարել է, որ ընդունում է իր մեղքը «Օսասունայից» կրած պարտության համար

  • 10 hours ago
  • 1 min read

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Դանի Սեբալյոսը հայտարարել է, որ ընդունում է իր մեղքն Իսպանիայի առաջնությունում «Օսասունայից» կրած պարտության համար։

Շաբաթ օրը Լա Լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Ռեալը» 1:2 հաշվով արտագնա պարտություն կրեց «Օսասունայից»: Հանդիպման 90-րդ րոպեին տանտերերի հարձակվող Ռաուլ Գարսիան խփեց հաղթական գոլն այն բանից հետո, երբ Սեբալյոսն անճշտություն թույլ տվեց փոխանցում կատարելիս։

«Ես պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»,- խաղից հետո իր սոցցանցերում գրել է 29-ամյա իսպանացին։

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Սեբալյոսը Լա Լիգայում անցկացրել է 15 հանդիպում՝ առայժմ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով։

Այս խաղից հետո «Ռեալը» 60 միավորով պահպանեց առաջատարի դիրքը Լա Լիգայի մրցաշարային աղյուսակում, սակայն երկրորդ տեղում գտնվող և երկու միավորով հետ մնացող կատալոնական «Բարսելոնան» մեկ խաղ պակաս է անցկացրել:

1/2558
bottom of page