Իսրայելում ԱՄՆ դեսպանը կարծում է, որ Իսրայելը կարող էր հավակնել գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքին
- 15 hours ago
- 1 min read

Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին կարծում է, որ Աստվածաշնչի համաձայն Իսրայելը կարող էր հավակնել գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքին: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը դիվանագետին խնդրել է մեկնաբանել Ծննդոց գրքի 15-րդ գլուխը, որում ասվում է, որ Աստված Աբրահամի սերունդներին երկիր է շնորհել Նեղոսից մինչև Եփրատ: Հարցազրուցավարը Հաքաբիին հարցրել է, թե արդյոք դա, նրա կարծիքով, նշանակում է, որ Իսրայելն իրավունք ունի գրեթե ողջ Մերձավոր Արեւելքի նկատմամբ։
«Լավ կլիներ, որ նրանք վերցնեին այդ ամենը»,-պատասխանել է դեսպանը:
Կառլսոնն ավելի վաղ բրիտանական Daily Mail թերթին հայտնել էր, որ հարցաքննվել է Իսրայելից մեկնելիս, որտեղ նա այցելել էր փետրվարի 18-ին՝ Հաքաբիի հետ հարցազրույցը ձայնագրելու համար:




















