top of page

Արցախցիների իրավունքների համար պայքարը դադարեցնելը 1 հոգու որոշելու հարց չէ. Արցախի ԱԺ նախագահ

  • 5 hours ago
  • 1 min read

Մեկ մարդու կամ այսօրվա իշխանությունների որոշելիքը չէ մեր պայքարի դադարեցնելը: Այս մասին այսօր՝ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել է Արցախի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը։

«Մեր իրավունքների պայքարը շարունակվում է: Մենք տեսնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ անհաշտ են Արցախի կորստի մտքի հետ, ու այս հարցում մենք մենակ չենք:

Կարծում եմ, որ Հայաստանում լինելով ազգային իշխանություններ, այս բոլոր հարցերն ու մտահոգությունները կվերանան»,- նշել է նա:

Նշենք, որ Արցախյան շարժման 38–րդ ամյակի առթիվ Եռաբլուր են այցելել են Արցախի և Հայաստանի պաշտոնյաներ, պատգամավորներ, հասարակ քաղաքացիներ:

1/2554
bottom of page