Կարծում եմ՝ նրանք ընկերներ են դարձել․ Թրամփը՝ Փաշինյանի ու Ալիևի մասին
- 1 hour ago
- 1 min read

Կարծում եմ՝ նրանք ընկերներ են դարձել։ Վստահ չեմ՝ ինձ թույլատրվում է սա ասել, թե ոչ, բայց կարծում եմ՝ այո, այս մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ խոսելով Փաշինյանի ու Ալիևի մասին։
Իր ելույթի վերջում Թրամփը ծափահարեց Փաշինյանին և Ալիևին՝ հայտարարելով, որ նրանք «կարող են հպարտանալ իրենցով»: Նրանք, իրենց հերթին, միմյանց ձեռք սեղմեցին:
Հիշեցնենք, որ այսօր Վաշինգտոնում տեղի է ունենում Թրամփի Խաղաղության խորհրդի առաջին նիստը, որին մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը։




















