Քիմ Քարդաշյան, Դոնալդ Թրամփ․ ԱՄՆ գլխավոր դատախազը հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որոնց անունները հանդիպում են Էփշթեյնի ֆայլերում
- 15 hours ago
- 1 min read

ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին հրապարակել է այն հայտնիների ամբողջական ցուցակը, որոնց անունները հանդիպում են Էփշթեյնի ֆայլերում: Համապատասխան նամակ է ուղարկվել ԱՄՆ Կոնգրեսի առաջնորդներին։ Այս մասին հաղորդում է The New York Post-ը:
Ցուցակում ընդգրկված են Դոնալդ Թրամփը, Բարաք և Միշել Օբամաները, Արքայազն Հարրին, Բիլ Գեյթսը, Վուդի Ալլենը, Քիմ Քարդաշյանը, Կուրտ Քոբեյնը, Մարկ Ցուկերբերգը և Բրյուս Սփրինգսթինը:
Ցուցակում ընդգրկված են ավելի քան 300 անձ, ովքեր եղել կամ հանդիսանում են պետական պաշտոնյաներ կամ հանրային անձինք, և որոնց անուններն առնվազն մեկ անգամ հանդիպում են նյութերում:




















