top of page

Սիմոնյանը՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին. շահերի դեպքում եղբայրության մասին լիրիկան մի կողմ կդրվի

  • 11 hours ago
  • 1 min read

Կարծում եմ՝ Ռուսաստանը, ինչպես ցանկացած երկիր, գործում է իր շահերին համապատասխան։ Այս մասին «Дождь» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ մեկնաբանելով այն հարցը, թե, արդյո՞ք, համարում է, որ Ռուսաստանը գործում է Հայաստանի շահերի դեմ։

«Այսինքն՝ եթե այդ շահը վաղը կամ մյուս օրը նրանց թելադրի որոշակի քայլեր ձեռնարկել, նրանք երկար չեն մտածի։ Եվ այս ողջ հռետորաբանությունը, բոլոր այդ կենացները, լիրիկան, թե մենք ընկերներ ենք, եղբայրներ ենք, քրիստոնեությունը և նմանատիպ այլ բաներ. երբ խոսքը երկրի շահերի մասին է, այդ ամենը բնականաբար մի կողմ կդրվի, ինչպես մարդկության պատմության ընթացքում արվել է հարյուրավոր անգամներ»,- ասել է խորհրդարանի խոսնակը։

1/2545
bottom of page