top of page

Բարոյականության հետ խնդիր ունեցողն ուզում է բարենորոգել Հայոց հազարամյա եկեղեցին. Հովնան Սրբազան

  • 15 hours ago
  • 1 min read

Եկեղեցին հարվածները խոնարհությամբ տանում է, բայց թող իրենք վախենան Աստծո արդար դատաստանից: Աստված կպատժի այդ մարդկանց, և լիահույս ենք, որ Հայաստան աշխարհն այս վիճակին հասցնողներն արդար դատաստանի կարժանանան, «Պրեսսինգ» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Սրբազան Հայրը նշել է՝ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայ Առաքելական եկեղեցին վերափոխել Անգլիկան եկեղեցու մոդելի, իրեն էլ նշանակել պետ, որ կարողանա նշանակել Եկեղեցու ղեկավարին:

«Եկեղեցին չի կարող պետական կցորդ լինել: Եկեղեցին անժամանակ է ժամանակների մեջ: Ինքը չի կարող Քրիստոսին ղեկավարել: Ինչ-որ մեկն իր հիվանդ երևակայությամբ եկեղեցու կարգ է փորձում փոխել: Բարոյականության հետ խնդիր ունեցողն ուզում է բարենորոգել Հայոց հազարամյա եկեղեցին»,- նշել է Սրբազանը։

Սրբազան Հոր խոսքով՝ ՔՊ-ականներին խանգարում է Հայոց պատմությունը, մեր՝ բնիկ լինելը, Մեսրոպ Մաշտոցը, մեր հոգևորական պատմիչները:

«Այս մարդիկ հոգևորականի սքեմը տեսնելիս այսահարվում են ու ուզում են գրականության, պատմության դասագրքերից հանել հոգևորական հեղինակներին, մինչև Սայաթ-Նովա: Թուրքերն էլ մինչև 18-րդ դար գրականություն չեն ունեցել, հավանաբար հենց իրենք էլ պատվիրել են»,- ասել է Հովնան Սրբազանը։


1/2545
bottom of page