top of page

Պարն ու լողը նվազեցնում են տագնապայնությունը երիտասարդների շրջանում

  • 8 hours ago
  • 1 min read

Ավստրալացի հետազոտողները պարզել են, որ աերոբիկ վարժությունները՝ վազքը, լողը և պարը, ամենամեծ ազդեցությունն ունեն տագնապի և դեպրեսիայի ախտանիշների նվազեցման գործում: Ըստ վերլուծության տվյալների՝ կանոնավոր մարզումներն իրենց արդյունավետությամբ համադրելի են, իսկ երբեմն նույնիսկ գերազանցում են դեղորայքային բուժմանը և հոգեթերապիային: Հետազոտությունը հրապարակվել է British Journal of Sports Medicine (BJSM) ամսագրում:

Ակնարկում ներառվել են տասնյակ մետա-վերլուծություններ, որոնք ընդգրկում են հարյուրավոր կլինիկական փորձարկումներ և տասնյակ հազարավոր մասնակիցներ՝ դեռահասներից մինչև տարեցներ: Ֆիզիկական ակտիվությունը համեմատվել է միջամտության բացակայության, պլացեբոյի կամ այլընտրանքային զբաղմունքների հետ: Գնահատվել են աերոբիկ և ուժային մարզումները, յոգան և դրանց համակցությունները:

Արդյունքները ցույց են տվել, որ ֆիզիկական վարժությունները չափավոր դրական ազդեցություն են ունենում դեպրեսիայի դեպքում և թույլ կամ չափավոր ազդեցություն՝ տագնապայնության դեպքում: Առավել արտահայտված բարելավում նկատվել է 18-30 տարեկան երիտասարդների և հետծննդաբերական շրջանում գտնվող կանանց մոտ:

Դեպրեսիայի դեպքում լավագույն արդյունքները տալիս են խմբային պարապմունքներն ու հրահանգչի հսկողությամբ անցկացվող մարզումները: Տագնապայնության նվազեցման համար հատկապես օգտակար են չափավոր ինտենսիվությամբ կարճաժամկետ ծրագրերը՝ մինչև ութ շաբաթ տևողությամբ:

«Ֆիզիկական վարժությունների արդյունավետությունը համադրելի է եղել դեղաբանական բուժման և հոգեթերապիայի հետ: Դա կարող է պայմանավորված լինել նեյրոկենսաբանական մեխանիզմների խթանմամբ, ներառյալ ուղեղում նեյրոտրոֆինների արտադրությունը: Նեյրոտրոֆինները սպիտակուցներ են, որոնք պահպանում են նեյրոնների կենսունակությունը՝ խթանելով դրանց զարգացումն ու ակտիվությունը», — եզրակացրել են գիտնականները։

1/2544
bottom of page