top of page

Գյումրու ԲԿ Է տեղափոխվել 10-ամյա աղջկա մարմին. տանը սնունդ ընդունելիս խեղդվել է

  • 3 hours ago
  • 1 min read

Օրերս ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Գյումրի» բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք է տեղափոխվել երեխայի մարմին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկատվությունը հավաստի է և Գյումրու բժշկական կենտրոն ծնողների կողմից տեղափոխվել է Շիրակի մարզի բնակիչ 10-ամյա աղջկա դին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան սովորում էր Շիրակի մարզի դպրոցներից մեկի 4-րդ դասարանում և տանը սնունդ ընդունելիս խեղդվել է։


bottom of page