Սահմանադրության մեջ կան խնդրահարույց կետեր, որոնք փոփոխության անհրաժեշտություն ունեն. վստահ եմ, որ գերիները վերադարձվելու են․ Սերգեյ Բագրատյան
- 3 hours ago
- 1 min read

Խաղաղության գործընթացը երկար գործընթաց է և ժամանակի ընթացքում այդ դիրքորոշումներն ավելի կփափկեն, հանրության համար կդառնան հասկանալի։ Հանրային ճնշումը շատ բարձր է, որ վերադառնան գերիները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի այն հայտարարության, որ իբր Բաքվում գտնվող գերիները ծանր հանցագործներ են և պետք չէ ակնկալել նրանց վերադարձը։
«Ես վստահ եմ, որ գերիները վերադարձվելու են, ուղղակի կոշտ հռետորաբանությունը դեռևս որոշակի պահպանվել է ադրբեջանական կողմի մոտ։ Վստահ եմ, որ Խաղաղության պայմանագիրը կնքելուց հետո մեր գերիները կվերադարձվեն հայրենիք»-նշել է նա:
Լրագրղի դիտարկմանը, թե ադրբեջանական կողմը հայտարարել է՝ քանի դեռ չի փոխվել ՀՀ Սահմանադրությունը, Խաղաղության պայմանագիր չի կարող կնքվել, նա արձագանքել է՝ միջազգային պայմանագիրը բարձր է ազգային օրենքներից:
Զուգահեռ Բագրատյանը հավելել է, որ այնուամենայնիվ մեր Սահմանադրության մեջ կան խնդրահարույց կետեր, որոնք փոփոխության անհրաժեշտություն ունեն:




















