top of page

Կայացել է լեգենդների «Էլ Կլասիկո»-ն

  • Writer: Ani
    Ani
  • 14 hours ago
  • 1 min read

Կոստա Ռիկայի Ազգային մարզադաշտում տեղի է ունեցել հանդիպում Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» լեգենդների միջև։ «Էլ Կլասիկոյի» վետերանների պայքարում հաղթանակը տոնել են «Արքայական ակումբի» ներկայացուցիչները՝ 2:0 հաշվով:

Խաղի հաշիվը 24-րդ րոպեին բացել է կիսապաշտպան Անտոնիո Նունյեսը։ Ընդամենը երեք րոպե անց՝ 27-րդ րոպեին, Գուտին կրկնապատկել է մադրիդցիների առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

Հանդիպմանը մասնակցել են համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղեր, ինչպիսիք են Ռոնալդինյոն, Իկեր Կասիլյասը, Կարլես Պույոլը, Ռիվալդոն և այլք։

Թիմերը դաշտ են դուրս եկել հետևյալ կազմերով.

«Ռեալի» լեգենդներ (մեկնարկային կազմ). Կասիլյաս, Նունյես, Պեպե, Կոնգո, Բալբոա, Ի. Կամպո, Գուտի, Ռ. Բրավո, Ֆերնանդո Սանս, Դե լա Ռեդ, Մակելելե:

Փոխարինման են դուրս եկել՝ Օլալյա, Ագուս, Կոնտրերաս, Դավիդ Բառալ, Տոնի Մորալ:

«Բարսելոնայի» լեգենդներ (մեկնարկային կազմ). Բայա, Մոնտոյա, Պույոլ, Վալիենտե, Նավառո, Մենդիետա, Կրոսաս, Կոկու, Ժյուլի, Ռիվալդո, Ռոնալդինյո:

Փոխարինման են դուրս եկել՝ Անգոյ, Ֆոնտաս, Օկունովո, Ռոջեր, Տրաշոռաս, Նոլիտո, Սավիոլա:

1/2538
bottom of page