Եվրասիական զարգացման բանկ․ 2026 թ․-ին Հայաստանի տնտեսությունը կշարունակի աճել 5 % -ից ավելի տեմպերով
- Ani

- 5 hours ago
- 1 min read

Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը բարելավել է Հայաստանի ինքնիշխան վարկանիշի կանխատեսումը «դրականով»՝ միաժամանակ հաստատելով վարկանիշը BB մակարդակում։ Այս մասին նշվում է Եվրասիական զարգացման բանկի ակնարկում։
«Որոշումը արտացոլում է միջազգային պահուստների աճը (2025 թ․-ի դեկտեմբերին դրանք հասել են պատմական առավելագույնին՝ 5 միլիարդ դոլար), ֆիսկալ կոնսոլիդացիան և տնտեսության կայունությունը։
Պետական պարտքը նվազել է 2020 թ․-ի ՀՆԱ-ի 67 %-ից մինչև 2025 թ․-ի ՀՆԱ-ի 51 %։
Ակնկալվում է, որ 2026 թ․-ին տնտեսությունը կշարունակի աճել ավելի քան 5 % տեմպերով», — նշվում է ակնարկում։




















