Հղի կինն ահազանգել է, որ տան անվանափոխության համար մայրն ու եղբայրն իրենից հափշտակել են 200 հազար դոլար
- Ani

- 8h
- 1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունվարի 29-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։15-ի սահմաններում Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 43-ամյա մի կին և հայտնել, որ 2025 թ․ մայիս ամսից մինչ օրս բնակարանի անվանափոխության համար 63-ամյա իր մայրը և 37-ամյա եղբայրը պարբերաբար իրենից պահանջել են 30 հազար դոլար, 37 հազար դոլար, 20 հազար դոլար և 20 մլն դրամ՝ սպառնալով, որ գումարը չտալու դեպքում իրեն, ամուսնուն և իրենց դեռ չծնված երեխային կսպանեն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կինը ոստիկաններին հայտնել է, որ ինքը եղբորը առձեռն տվել է 200 հազար դոլար, սակայն վերջինս բնակարանի անվանափոխության հարցը շահարկելով կրկին գումար է պահանջել։
Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ շորթում կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով եղբայրը ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, և ձեռնարկվում են միջոցառումներ մորը հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին։




















