Դոլարի փոխարժեքը նվազել է. մի փոքր էժանացել է նաև եվրոն
- Ani

- 7 hours ago
- 1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ փետրվարի 6-ին, կազմել է 377.7 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.31 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 445.38 դրամ (նվազել է 0.18 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.90 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 374-376.5 դրամով, վաճառվում է 379-380.5 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 438-441 դրամով, վաճառվում է 447–451 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.74-4.87 դրամով, վաճառվում է 4.95-5.07 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 376 դրամով, վաճառվում՝ 379 դրամով:
Եվրոն գնվում է 442–443 դրամով, վաճառվում է 447 դրամով:
Ռուբլին գնվում է 4.83 դրամով, վաճառվում է 4.93 դրամով:




















