top of page

Սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով. օդի ջերմաստիճանը կբարձրանա

  • Writer: Ani
    Ani
  • 9 hours ago
  • 1 min read

Երևանում փետրվարի 6-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-ի գիշերը, 8-11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Հանրապետության տարածքում փետրվարի 6-ի ցերեկը սպավում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 7-11-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Քամին` հարավարևմտյան`2-5մ/վ, փետրվարի 7-11-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը, 7-8-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

1/2530
bottom of page