top of page

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը հաստատել է մինչեւ 15 տարեկան երեխաների կողմից սոցցանցերն օգտագործելու արգելքը

  • Writer: Ani
    Ani
  • 1 hour ago
  • 1 min read

Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորներն աջակցել են 15 տարեկանից ցածր երեխաներին սոցցանցերից օգտվելն արգելող օրինագծին, հայտնել է BFM TV-ն։ Օրինագծերի այս փաթեթի մեկ այլ մասով կարգելվի բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։

Հաջորդ փուլում օրինագծերը պետք է դիտարկվեն Ֆրանսիայի Սենատի կողմից։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է 15 տարեկանից ցածր երեխաների կողմից սոցցանցերի օգտագործման արգելքին։

Որովհետեւ մեր երեխաների ուղեղը չի վաճառվում։ Ո՛չ ամերիկյան հարթակներին, ո՛չ չինական ցանցերին։ Քանի որ նրանց երազանքները չեն կարող թելադրվել ալգորիթմներով։

«Մինչեւ սեպտեմբերի 1-ը մեր երեխաներն ու դեռահասները վերջապես պաշտպանված կլինեն: Ես կհոգամ դրա մասին»,- գրել է Մակրոնը X սոցիալական ցանցում։

Համապատասխան օրենքն ընդունելուց եւ ուժի մեջ մտնելուց հետո Ֆրանսիան կդառնա աշխարհում երկրորդ երկիրը, որտեղ մինչեւ 15 տարեկան երեխաներին արգելվելու է օգտվել սոցցանցերից։ Ավստրալիան աշխարհում առաջինն է, որ նման արգելք է մտցրել։

1/2515
bottom of page