top of page

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհաբերած հայորդիների հիշատակին:

Նրանք ծաղիկներ են խոնարհել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և ծաղկեպսակ՝ զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

1/2515
bottom of page