top of page

«Ռեալը» հաղթել է Վիլյառեալին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

Իսպանիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս «Լա Սերամիկայում» երկու անպատասխան գնդակ է ուղարկել «Վիլյառեալի» դարպասը (2-0), հաղորդել է Armsport-ը։

«Սերուցքայինների» կազմում հաղթական դուբլ են գրանցել թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն՝ համապատասխանաբար 47-րդ և 90+4-րդ րոպեներին։

Այսպիսով, մադրիդյան գրանդը այս հաղթանակից հետո միավորների քանակը հասցրեց 51-ի՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Վիլյառեալը» 41 միավորով շարունակում է մնալ 4-րդը։

1/2512
bottom of page