Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն էժանացել է
- Ani

- 2 hours ago
- 1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 22-ին, կազմել է 379.08 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 443.26 դրամ (նվազել է 0.56 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.98 դրամ (աճել է 0.10 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 375.5-378 դրամով, վաճառվում է 380-382 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 434-440 դրամով, վաճառվում է 444–450 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.78-4.94 դրամով, վաճառվում է 5.03-5.17 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 377–380 դրամով, վաճառվում՝ 380 դրամով:
Եվրոն գնվում է 438–439 դրամով, վաճառվում է 444 դրամով:
Ռուբլին գնվում է 4.85–4.88 դրամով, վաճառվում է 4.97 դրամով:




















