«Նուբարաշենի «պալաժենեցներ», 24 ժամ եմ տալիս, ականջիս հասնի, որ Նարեկ Սամսոնյանը դադարեցրել է հացադուլը և խցակիցների հետ կոնֆլիկտ չունի»․ Վարդան Ղուկասյան
- Ani

- 2 hours ago
- 1 min read

«Ես չեմ ուզում, որ մարդիկ բանտերում խոշտանգվեն, իսկ այսօր մարդիկ հայաստանյան բանտերում խոշտանգվում են քաղաքական պատվերով»,- այս մասին «Փակ TV»-ի հետ զրույցում նշել է ԴՕԿ կուսակցության նախագահ Վարդան Ղուկասյանը։
«Կուզենայի որ հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանը դադարեցներ հացադուլը։ Ինձ ասացին, որ դա կապված է իր խցակիցների հետ ունեցած խնդրի հետ։ Ես հիմա ուզում եմ, որ իմ ձայնային հաղորդագրութունը հասնի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի «պալաժենեցին» կամ «պալաժենեցներին» և ասեմ՝ այդ տղայի նկատմամբ բռնություններ, հոգեբանական ճնշումներ եթե կան, անմիջապես դադարեցնել։ Եթե խցակիցները պատվերով այդ տղային նեղում են, ապա կարող են խնդիր ունենալ ինձ հետ։ Տալիս եմ 24 ժամ, որպեսզի այս հաղորդումի հրապարակումից 24 ժամ անց իմ ականջին հասնի, որ Նարեկ Սամսոնյանը հացադուլը դադարեցրել է և ոչ մի կոնֆլիկտ չունի խցակիցների հետ»։




















