Մի բան հստակ է՝ ՀՀ-ում ունենք մարդասիրության ճգնաժամ. Վարդևանյան
- Ani

- 2 hours ago
- 1 min read

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, քիչ առաջ բարերար Սամվել Կարապետյանն ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվեց տուն։
Նրա փաստաբան արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում կարևորեց լրատվամիջոցների մշտական լուսաբանումները՝ ՀՀ պատմության ամենախայտառակ քրեկան գործի մասով։
«Սամվել Կարապետյանի նկատմամբ այն, ինչ տեղի է ունենում արդեն 7 ամիս, իսկապես աբսուրդային է։ Այս պահի դրությամբ Սամվել Կարապետյանի նկատմամբ կրկին կիրառվեց տնային կալանք՝ որպես խափանման միջոց։ Վերաքննից Հակակոռուպցիոն դատարանի որոշումը ենթադրում էր կրկին կալանքի ռեժիմ, և այն դատական նիստը, որ մեր գործընկերների հետ ունեցանք 14 ժամ տևողությամբ՝ դատավոր Դոլմազյանի նախագահությամբ, կրկին հանգեցրեց նրան, որ տնային կալանք ընտրվեց որպես խաթանման միջոց։
Իհարկե նաև, այն սահմանափկումները, որոնք կիրառվել էին՝ հրապարակային խոսքի առումով, դրանք վերացվել են։ վերացման սկիզբն արդեն դրել էր Վերքննիչ Հակակոռուպցիոն դատարանը։ Այն, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառված պետք է չլինի, այն, որ այստեղ ընդհանրապես ործ չկա, բայց կա 7 ամսից ավելի տևող ամենաինտենսիվ քրեական հետապնդում, դա հայտնի է բոլորին, այն, որ Սամվել Կարապետյանը 7 ամիս առաջ հստակ գիտակցում էր և բոլորի համար էլ պարզ էր, թե ինչ է կատարվել, բայց Սամվել Կարապետյանը՝ որպես ուժեղ մարդ, ուժեղ հայի տեսակ, բնականաբար, պատվով 7 ամիս կալանք ունեցավ, որն ի դեպ, հիմա էլ է շարունակվում»,-նշեց նա։
Նա նաև ավելացրեց, որ այս դեպքում էլ է կիրառվել է գրավ և բացակայելու արգելք. «Մի բան հստակ է՝ ՀՀ-ում ունենք մարդասիրության ճգնաժամ։ Այն, որ քաղբանտարկյալների թիվն արդեն ռեկորդային է, դա հայտնի է բոլորին։ Այն, ինչ տեղի ունեցավ հունվարի 16-ին, երբ Կարապետյանը գտնվում էր հիվանդասենյակում, գալիս են և փաստացի ներերակային ներարկումն ընդհանտում են, խոսում է մարդասիրության ճգնաժամի մասին»։




















