top of page

Խոշոր ավտովթար Տիգրան Մեծ-Նար-Դոս խաչմերուկում. 5 մեքենա բախվել է միմյանց, 3 մարդ հոսպիտալացվել է

  • Writer: Ani
    Ani
  • 4 hours ago
  • 1 min read

Հունվարի 17-ին, ժամը 22։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի և Նար-Դոսի փողոցի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։



Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։



Պարզվել է, որ բախվել են «Kia», «Toyota», «BMW», «Ford» և «GAZel» մակնիշների ավտոմեքենաները։



«Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Ford» մակնիշի ավտոմեքենայի երկու ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։



Փրկարարները հոսանքազրկել «Kia» և «Ford» մակնիշի ավտոմեքենաները և փակել «Kia» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։


1/2502
bottom of page