top of page

Evocabank-ի «Աջափնյակ» մասնաճյուղն արդեն բաց է

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

Այսուհետև Evocabank-ի հաճախորդները կսպասարկվեն նորաբաց «Աջափնյակ» մասնաճյուղի հարմարավետ և նորագույն տեխնիկայով հագեցած սրահում։ Հունվարի 12-ին բացվեց Evocabank-ի նոր` «Աջափնյակ» մասնաճյուղը, Աբելյան 2/1 հասցեում։

Բանկի աշխատակիցները հաճախորդներին կմատուցեն ֆինանսական մի շարք ծառայություններ՝

  • Ֆիզիկական և իրավաբանական անձանց սպասարկում,

  • Վարկերի տրամադրում և ավանդների ներգրավում,

  • Անհատական պահատուփերի տրամադրում,

  • Բանկային փոխանցումների իրականացում (ՀՀ տարածքում, դեպի արտերկիր, ՀՀ պետական բյուջե),

  • Արտարժույթի փոխանակում,

  • Կանխիկ դրամարկղային գործարքներ և այլն։

«Աջափնյակ» մասնաճյուղի աշխատանքային ժամերն են՝

  • Երկուշաբթիից ուրբաթ` ժամը 09։30–17։00

 

1/2498
bottom of page