top of page

«Հրապարակ». ՔՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է. Փաշինյանը «արժանավորներին» վերին էշելոններում կգրի

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում կրկին նախընտրական թեժ եռուզեռ է։

Պատգամավորության թեկնածու առաջադրված եւ վարչության կողմից գրանցվածներն օրնիբուն հանդիպումներ են ունենում տարածքային կառույցների ղեկավար կազմի հետ, քանի որ փետրվարի վերջին նախատեսվում է արտահերթ համաժողով անցկացնել, որի ընթացքում մոտ հազար պատվիրակների ընտրությամբ էլ կձեւավորվի նախընտրական ցուցակը։ Իհարկե, առաջին հիսուն հոգուց հետո Փաշինյանը որոշ խմբագրումներ կանի եւ «արժանավորներին» վերին հորիզոնականներում կգրի։

ՔՊ-ում, սակայն, այս անգամ էլ կարծում են, որ Փաշինյանը որոշ կուսակիցների հարցում կուղղորդի տարածքային կառույցներին, որ նրանք բարձր հորիզոնականներում հայտնվեն եւ բարձր պաշտոնների նշանակվեն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2497
bottom of page