top of page

Հոգևորականի համար հավատարմությունը բարձրագույն արժեք է. Վիրապ աբեղա Սարգսյան

  • Writer: Ani
    Ani
  • 23 hours ago
  • 1 min read

Հոգևորականի համար հավատարմությունը բարձրագույն արժեք է։ Դա ոչ միայն լոկ խոստում է Աստծուն, այլև ուղեցույց՝ յուրաքանչյուր օրը սկսելու և ավարտելու համար։ Հավատարիմ լինել նշանակում է ծառայել անկեղծ, պահպանել ճշմարտությունը և լինել օրինակ մարդկանց համար։ Սրան հակառակ՝ անհավատարմությունը խաթարում է ներքին խաղաղությունը և վստահությունը։ Հավատարմությունը չի գովազդվում, այն երևում է գործերում, աղոթքներում և խոսքի մաքրության մեջ, գրել է Վիրապ աբեղա Սարգսյանը։

«Հավատարիմ հոգևորականը կանգնած է դժվարությունների ու հուսահատության առաջ, բայց չի հրաժարվում իր կոչումից։ Հավատարմության լույսը, որ ճառագում է իրենից, սփռվում է համայնքի վրա՝ մարդկանց ցույց տալով հավատքի ուղին։ Հավատարիմ հոգևորականի կյանքը սովորեցնում է սիրել, համբերել և ծառայել առանց պայմանների։ Հավատարմությունը պահում է հոգին և կերտում մարդուն իր հոգևորի ձգտումների ճանապարհին։ Այդպիսին է հոգևորականի հավատարիմ ուղին՝ պարզ, ամուր և անփոփոխ։

Մնում եմ հավատարիմ Իջման Սուրբ Սեղանի առջև ստանձնած իմ ուխտին՝ որդիական ջերմ սիրով և խոնարհությամբ։ Աստված օգնական, Վեհափառ Տեր»։

1/2492
bottom of page