top of page

Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը, իրենց պնդմամբ՝ որպես «արևմտյան ադրբեջան». Րաֆֆի Ասլանյան

  • Writer: Ani
    Ani
  • 16 hours ago
  • 1 min read

Սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը, իրենց պնդմամբ՝ որպես «արևմտյան ադրբեջան»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

«Հարգելի’ մարտունեցիներ, սա Ադրբեջանում արտադրվող «Բասարգեչար» գինին է, որը լայնորեն վաճառվում է ասիական և ամերիկյան շուկաներում։ Գինու պիտակին պատկերված է ՀՀ Գեղարքունիքի մարզը, իրենց պնդմամբ՝ որպես «արևմտյան ադրբեջան», Սևանա լիճը՝ որպես «Գոյչա», մեր հայրենի Մարտունին, որը քարտեզում կոչում են Ղարանլուխ, իմ ծննդավայր Վարդաձոր գյուղն Ադամխան անունով է ներկայացված։

Դուք ինչպե՞ս եք հավատում սրանց հետ խաղաղություն կերտելու փաշինյանական «կտերին» ու այդքան նիկոլամոլ եք, թե՞ ձեզ թվում է ադրբեջանցին կատակ է անում, արցախցիների ճակատագիրը ձեզ դաս չի՞ դարձել։ Խելքի եկե’ք, պարզապես խելքի եկե’ք սիրելիներս, այստեղ ծանոթ-բարեկամ-մտերիմին խաթր անելու հարց չկա, մտածեք ձեր և սերունդների ապագայի մասին, ձեր բնօրրանում ապրելու անքակտելի իրավունքի մասին, և առաջին հերթին՝ բոլորիս անցավորների գերեզմանների մասին»,-գրել է  նա։

1/2491
bottom of page