top of page

Սառը կրուասաններն ի վիճակի են բարելավել աղիքային առողջությունը. Daily Mirror

  • Writer: Ani
    Ani
  • Oct 7
  • 1 min read

ree

Սառը կրուասանների օգտագործումն օգնում է օրգանիզմը հագեցնել ածխաջրերով, որոնք օգտակար են աղիքային մանրէների համար, Daily Mirror-ին հայտնել է Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահական ծառայության վիրաբույժ Կարան Ռաջանը։

Ըտս բժշկի՝ առողջ սննդակարգի ձգտող շատ մարդիկ իրենց օրաբաժնից հանում են թխվածքները։ Ալյուրից պատրաստված արտադրանքի օգտագործումից հատկապես պետք է զգուշանալ նախաճաշին, քանի որ այդ սովորությունը կարող է արյան մեջ շաքարի մակարդակի անկայունության առաջացման պատճառ դառնալ։

Դոկտոր Ռաջանը պնդում է, որ դասական կրուասաններ պատրաստելու համար օգտագործվող շերտավոր խմորը կարող է օգտակար լինել աղիքային միկրոբիոմների համար։ Նա պարզաբանել է, որ այդ խմորի դանդաղ խմորման գործընթացի ընթացքում խմորիչը քայքայում է գլյուտենը և օսլան, ինչը բարելավում է թխվածքի մարսելիությունը։

«Նման կերպ թխված կրուասաններն ավելի հեշտ են մարսվում, քան սովորական հացը»,- նշել է բժիշկը։

Փորձագետը հատուկ ուշադրություն դարձրեց մատուցման ջերմաստիճանին։ Նա խորհուրդ է տալիս կրուասաններն ուտել սառեցված, այլ ոչ թե տաք վիճակում։ Սառեցնելիս դրանք առաջացնում են այսպես կոչված դիմացկուն օսլա՝ ածխաջրերի տեսակ, որը չի մարսվում բարակ աղիքում, այլ հասնում է հաստ աղիքի։ Դիմացկուն օսլան սնուցում է օգտակար մանրէները և կարճ շղթայով խթանում աղիքային լորձաթաղանթի առողջությանը նպաստող ճարպաթթուների արտադրությունը։

1/2444
bottom of page