top of page

Տարօրինակ ու արտասովոր է, որ կարելի է Քրիստոնեական վարդապետության հիմնադրույթներից մեկը աղավաղել ու ներկայացնել այնպես, որ եկեղեցին Սուրբ Գրիգորն ու Սուրբ Տրդատն են հիմնադրել. վա՜յ մեզ. Տեր Մարկոս

  • Writer: Ani
    Ani
  • 2 days ago
  • 1 min read

ree

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Առաքելահիմն է. սա նույնքան պարզ է, որքան, որ այն միտքը, թե՝ արևը ծագում է արևելքից և մայր մտնում արևմուտքում, այս մասին հայտարարել է Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը։

«Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները և՛ հավատքն են սերմանել և՛ Հայ Եկեղեցին են հիմադրել:

Սրանից դուրս բոլոր տեսակետները միշտ կոնկրետ հերձվածողական կամ անվանարկման նպատակ են ունեցել:

Այսօր, կարծես թե, սրանցից զատ ավելանում է նաև մեկ այլ նպատակ՝ Եկեղեցին պետականացնելու: Միգուցե սխալվում եմ:

Սա առանձին թեմա է, և ոչ մի տարօրինակ կամ արտասովոր բան չկա Եկեղեցու պետական ստատուս ունենալու մեջ: Կան երկրներ, որտեղ Եկեղեցին վաղուց պետական ստատուս ունի, օրինակ՝ Հունաստանը, Շվեդիան:

Բայց տարօրինակ ու արտասովոր է, որ սրա համար կարելի է Քրիստոնեական վարդապետության հիմնադրույթներից մեկը աղավաղել ու ներկայացնել այնպես, որ Հայ Եկեղեցին Սուրբ Գրիգորն ու Սուրբ Տրդատն են հիմնադրել: Վա՜յ մեզ»,- նշել է Տեր Մարկոսը։

1/2486
bottom of page